ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Լենինն ու Թրամփը

Լենինն ու Թրամփը
16.09.2024 | 19:59

Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձից հետո ակամա հիշեցի, որ խորհրդային տարիներին ասում էին` Ленин-жил, Ленин-жив, Ленин-будет жить կամ Ленин и теперь живее всех живых:

Կարծում եմ` Դոնալդ Թրամփն աստիճանաբար նմանվում է Լենինին:

Չնայած, մյուս կողմից` Թրամփն ավելի շատ խորհրդային մարդու հավաքական կերպար է հիշեցնում, քանզի խորհրդային ժողովուրդն ինքն իր մասին ասում էր`

– Народ! Какой народ!

Его и пуля не берет.

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4194

Մեկնաբանություններ